• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի միջոցառումներ

22 սեպտեմբերի, 2021
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի միջոցառումներ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2021թ. սեպտեմբերի 21-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներն իրականացրեց բացառապես հեռավար ձևաչափով։

Նախ, Հնդկաստանում Հայաստանի դեսպան Յ. Բաբախանյանի Անկախության օրվա առիթով պատրաստված ուղերձը, գեղարվեստական կատարումների տեսահոլովակների ուղեկցությամբ ուղարկվեց Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցչությունների էլեկտրոնային հասցեներին։

Նույն օրը 11։30-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ Հնդկաստանի Հայկական մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված վեբինար հանդիպումը՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին։ Վեբինարի ընթացքում ելույթ ունեցավ դեսպան Յ. Բաբախանյանը։

Երեկոյան 19։00-ին Հնդկաստանում Հայաստանի պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանի նախաձեռնությամբ Չեննայում կազմակերպվել էր հեռավար ձևաչափով միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին։ Միջոցառման ընթացքում ուղերձով հանդես եկավ դեսպան  Յ. Բաբախանյանը, պատվո հյուպատոս Շ. Իշվարանը, հայ, հնդիկ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ։

Հավելենք, որ պատվո հյուպատոս Շ. Իշվարանի կողմից Չեննայում այս միջոցառման հրավիրյալների համար վերջում կազմակերպվել էր ընդունելություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: